• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Creative Armenia-ն մեկնարկում է UCLA համալսարանից

(English)

 

Նախորդ գիշեր՝ UCLA համալսարանում կայացած պատմական ընդունելության ընթացքում, պաշտոնապես մեկնարկեց Creative Armenia-ն։ Կազմակերպության նպատակն է բացահայտել տաղանդավոր արվեստագետների և կյանքի կոչել ազդեցիկ պատմություններ: Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր Թերի Շվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) և դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, Creative Armenia-ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։

 

Սերժ Թանգյան, Կարին Հովհաննիսյան, Թերի Շվարց, Էրիկ Էսրաիլյան

 

«Գրեմիի» մրցանակակիր երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանգյանը և սոցիալական ազդեցության կինոռեժիսոր Կառլա Կարապետյանը ներկայացրեցին կազմակերպության առաջին նախաձեռնությունը՝ 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի կոչ «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի կողմից։ Ամբողջ աշխարհից կինոգործիչները հրավեր են ստանում մասնակցելու «Ստեղծարար մարտահրավեր 001»՝ Ազդեցության արվեստը խորագրով, որի համար անհրաժեշտ է ներկայացնել կարճամետրաժ ֆիլմ՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ՝ պատմող մարդու իրավունքների մասին:

 

«Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու և խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջև», - ասում է  հեղինակավոր ռեժիսորը տեսանյութում:

 

The Promise-ի, «Գյուլբենկյան» հիմնադրամի, անհայտ մի բարերարի և աջակիցների համընդհանուր ցանցի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ համայնքի՝ մարդու իրավունքների բնագավառում աճող հետաքրքրությունը: «Խոստումը» ֆիլմը, որը վերջին շաբաթներին հայոց ցեղասպանության մասին պատմությունը վերհանեց մեծ էկրաններին, իսկական փոթորիկ առաջացրեց կադրից դուրս գտնվող՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մշակութային գործիչների շրջանում՝ ներառյալ UCLA համալսարանում 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով «Խոստումը» մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը: Ֆիլմի ողջ շահույթը կփոխանցվի բարեգործությանը:

 

«Նմանօրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է», - ասաց Էրիկ Էսրաիլյանը։ «Ջերմացնում է այն փաստը, որ այդ ամբողջը միավորվում է UCLA-ի հարկի տակ»։

 

«Անհամբերությամբ սպասելու ենք Creative Armenia-ի գործունեությանը, քանզի կազմակերպությունը առաջատար մշակութային դեր է խաղում մարդու իրավունքների, ժամանցի և ստեղծարար տեխնոլոգիաների խաչմերուկում», - հավելեց դեկան Շվարցը։

 

UCLA համալսարանի Լասկին կենտրոնի հանդիսությունների սրահում անցկացվող միջոցառմանը մասնակցելու էին եկել Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, Ավրորա մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները և UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։

 

«Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք», - ասաց Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը։ «Ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու այս դինամիկ մշակութային ենթակառույցը»։

 

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ ստեղծարար մարտահրավերներով, մասնակիցներով, վիդեո արտադրանքով և թվային ամսագրով:

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload