• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. ապրիլ, 2018թ.

(English)

 

Վերսաչի, Կուբրիկ, հեղափոխություն... Ապրիլ ամսվա Մշակույթի խաչմերուկում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող թեմա։

 

1. Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսական» գիտաֆանտաստիկ դասական ֆիլմը վերադառնում է մեծ էկրան իր առաջին ցուցադրությունից հետո 50 տարի անց։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարի Կաննի կինոփառատոնում։

 

2. Բեռլինում մեկնարկեց իտալացի դիզայներ Ջիանի Վերսաչիի ռետրոսպեկտիվը։ Հարյուրից ավելի դասական մոդելներ` համարձակ պատկերումներով աչք են շոյում, քանզի Վերսաչիի մահից հետո հանդիսատեսը հնարավորություն չուներ տեսնելու նրա շատ գործեր։

 

3. Բայց ամիսը շատ արագ վերածվեց քաղաքականի, երբ արվեստագետ Ֆիլիդա Բարլոն մեկնարկեց իր՝ «100 գունավոր պաստառներ» ինստալացիան։ Դրանք ներառում էին անդրադարձեր #MeToo, Black Lives Matter և Marches for Women (Երթ՝ հանուն կանանց) շարժումներին։

 

4. Լոնդոնի Պառլամենտական հրապարակը լի է նշանակալի գործիչներով, և առաջին անգամ նրանց կին է միանում։ Ջիլիան Ուիըրինգի` կանանց իրավունքների պաշտպան Միլիսենթ Ֆոսեթին նվիրված հուշարձանը հիմա կանգնած է Ուինսթոն Չերչիլի, Գանդիի, Նելսոն Մանդելայի և Աբրահամ Լինքոլնի կողքին։

 

5. «System of a Down»-ի կիթառիստ Տարոն Մալաքյանը թողարկել է նոր ստեղծագործություն՝ «Scars on Broadway» իր առանձին նախագծի առաջին հավելումը 8 տարի անց։ Նրա երկար սպասված նոր՝ «Բռնապետ» ալբոմի առաջին երգն է սա, որն առաջին անգամ հնչեց ապրիլի 23-ին։ 

 

6. Թեմայից չշեղվելով. Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց փողոցները հեղեղած հեղափոխության արդյունքում։ Լուսանկարիչներն ու արվեստագետները շտապեցին անմահացնելու նշված իրադարձությունները մինչ երաժիշտներն ապահովում էին շարժման հիմները։

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload