• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Հայաստանի ստեղծարար հեղափոխությունը Լոս Անջելեսում

July 3, 2018

(English)

 

ՀՀ Մշակույթի նախարարը Լոս Անջելես է բերում Հայաստանի ստեղծարար հեղափոխությունը

 

Հունիսի 29-ին ավելի քան 500 հոգի զբաղեցրել էր Գլենդելի Կենտրոնական Գրադարանը՝ լսելու Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Creative Armenia-ի փոխնախագահ Ալեք Մուհիբյանի քննարկումը վերջերս երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, դրա արդյունքների և Հայաստանում երկարաժամկետ մշակութային զարթոնք սկսելու իրենց ծրագրերի մասին։

 

«Թավշյա հեղափոխությունը պարզապես քաղաքական հրաշք չէր. այն երևակայության հաղթանակ էր», - ասաց Ալեք Մուհիբյանը։ «Փողոցներում ցուցարարների ուրախությունն ու մեծահոգությունը, քաղաքացիական անհնազանդության անսպառ ու հնարամիտ մեթոդները վերացրեցին հրեշավոր ռեժիմը եւ գրավեցին համայն աշխարհի ուշադրությունը։ Դա եկավ ապացուցելու, որ մշակույթը Հայաստանի մեծագույն ռեսուրսն է։

 

Նախքան մայիսի 12-ին մշակույթի նախարար դառնալը, Լիլիթ Մակունցը լիբերալ-դեմոկրատ ակտիվիստ էր և բանասիրական գիտությունների պրոֆեսոր։ Նա այն տասնյակ ակտիվիստներից մեկն էր, որոնք ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնել էին «թավշյա հեղափոխությունը»՝ Գյումրիից Երեւան 200 կմ հեռավորություն ունեցող քայլարշավով: Ուրբաթ երեկոյան Մակունցը պատասխանեց այդ ուշագրավ շարժման ընթացքում իր փորձի, կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառավարության ջանքերի եւ ապագայի տեսլականին վերաբերող հարցերին։

 

«Մենք առանց դադարի աշխատում ենք, որպեսզի փոխենք և զարգացնենք ստեղծարար բիզնեսը Հայաստանում», - ասաց նախարար Մակունցը։ «Մեզ անհրաժեշտ են ձեր ներգրավվածությունը և ներդրումը. ոչ միայն ֆինանսական, այլ նաև մտավոր։ Սփյուռքահայերի և ողջ աշխարհում իրենց գործընկերների տաղանդն ու փորձը կենսական կարեւորություն ունեն այս մշակութային վերածննդի համար, իսկ Creative Armenia-ի հետ մեր համագործակցությունն այդ գործընթացի առանցքային մասերից է»:

 

Հունիսի 15-ին Մշակույթի նախարարությունը և Creative Armenia-ն սկիզբ դրեցին իրենց միջև մասնավոր-պետական համագործակցությանը, որի նպատակն է արվեստների վերակենդանացումը, «ստեղծարար արդյունաբերության» (creative industries) կայացումը, ստեղծարար աշխատանքների ու նախագծերի զարգացումը և մշակութային զարգացման ու խթանման ուղղությամբ մարտավարությունների մշակումն ու իրականացումը: Մակունցը և Մուհիբյանը խոսեցին այն մասին, թե ինչպես է դա ձևավորվելու առաջիկա ամիսներին։ Նրանք ակնարկեցին իրենց կողմից կառուցվող մի մեխանիզմ, որի միջոցով ստրատեգիական ներդրումներ կկատարվեն խոշոր գլոբալ պոտենցիալ ունեցող արվեստի նախագծերի մեջ։ Ծրագիրը կմեկնարկի ավելի ուշ՝ այս տարի։

 

«Մենք ուզում ենք, որ մեր ստեղծարար արդյունաբերությունները լինեն նույնքան նորարար, որքան մեր տեխնոլոգիական ոլորտները», - ասաց Մակունցը։

 

«Ապրիլյան հեղափոխությունից հետո դիտորդները ողջ աշխարհից հարցնում են՝ Այդ ինչպե՞ս դա նրանց հաջողվեց», - հավելեց Մուհիբյանը։ «Ուզում ենք, որ շարունակ տան այդ հարցը հայկական ֆիլմերի, երաժշտության, կերպարվեստի և մշակույթի մասին դեռ շատ երկար ժամանակ»։

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload