• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Պատրա՞ստ եք ստեղծագործական վերելքի

(English)

 

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը  հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը: 

 

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են «Creative Armenia - AGBU» Fellowship-երի մեկնարկը, որոնք կօգնեն բացահայտել ու աջակցել  արվեստի տարբեր ոլորտներում գործող ստեղծարար տաղանդավոր արվեստագետներին, ինչպես նաեւ կնպաստեն նրանց առաջխաղացմանը։ Ֆինանսավորում, մենթորություն ու առաջխաղացման հատուկ  ռազմավարություններ ներառող այս մեկամյա ծրագրի միջոցով Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հնարավորություն կընձեռեն նորարար արվեստագետներին հասնելու ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային ստեղծագործական վերելքի։

 

«Որպես ազգ՝ մենք իրոք հպարտանում ենք մեր խորաթափանց գրողների, երաժիշտների, կինոգործիչների ու նկարիչների թողած ժառանգությունով։ Բայց միևնույն ժամանակ ի՞նչ ենք մենք անում ապագա ստեղծարար արվեստագետների բացահայտելու և աջակցելու ուղղությամբ», - ասաց ռեժիսոր և սցենարիստ, Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Creative Armenia - AGBU Fellowship-երը մեր պատասխանն են այս հարցին»։

 

Այս ծրագիրը ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի առաջին համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերել, զարգացնել ու խթանել ստեղծարար տաղանդավոր արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ շարունակելու կրթությունը և ցուցադրելու իրենց տաղանդն աշխարհի տարբեր լսարանների առջև: Կազմակերպությունը հաստատագրել է իր աջակցությունն արվեստին ԱՄՆ-ում (2012թ.-ին)  եւ Ֆրանսիայում (2016թ.-ին) կատարողական արվեստների բաժինների ստեղծմամբ։

 

«Այս համագործակցությունն աննախադեպ հնարավորություններ է ստեղծում արվեստագետների համար՝ ընդլայնելու իրենց լսարանն ու ճանաչում ձեռք բերելու Հայաստանում և աշխարհում», - ասաց պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, ով ՀԲԸՄ-ի Կենտրոնական խորհրդի անդամ է և Creative Armenia-ի խորհրդատվական խորհրդի հիմնադիր անդամ: «Այս fellowship-ը կօգնի խթանել հայկական արվեստն ու մշակույթը համաշխարհային թատերաբեմում»։ 

 

Creative Armenia - AGBU Fellowship-երը տրամադրվում են նորարար արվեստագետներին ստեղծարար բոլոր որոլտներից` ներառյալ կինոյի, երաժշտության, գրականության, կերպարվեստի, թատրոնի, դիզայնի և լուսանկարչության։ Մեկ տարվա ընթացքում մասնակիցները կունենան ոլորտի առաջատար մասնագետների հետ կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև մշակված ռազմավարություն զարգացնելու, ներկայացնելու և խթանելու իրենց նախագծերը՝ մենթորների հետ անհատական հանդիպումների և աշխատաժողովների միջոցով։ Նրանց կտրամադրվի նաև 5,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Fellowship-երին կարող են դիմել ազգությամբ հայ արվեստագետները, ինչպես նաև նրանք, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական մշակույթի նկատմամբ։ Մասնակիցների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ։

 

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը  creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքէջերում։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload