• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. հուլիս, 2018

(English)

Խոնավ է Մշակույթի խաչմերուկը Դարեն Արոնոֆսկու համար, «Times» հրապարակում և ավելին՝ հուլիսի Մշակույթի խաչմերուկում

1. Կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր։ Երկրում նշում էին Վարդավառը, և Արոնոֆսկին մի կաթիլ անգամ չվախեցավ թրջվելուց։

2. Իտալական ամառը բացվեց Արենա դի Վերոնայի հինգ օպերաներով։ Այս աննախադեպ ներկայացումները բեմադրվում են հինավուրց ամֆիթատրոնում:

3. Ֆրանսիական շքեղ նորաձեւության տուն Givenchy-ն բացեց Փարիզյան նորաձեւության շաբաթը։ Նոր հավաքածուն նվիրված էր լեյբլի հիմնադիր Յուբեր դը Ժիվանշիին, որը հեռացավ կյանքից տարեսկզբին:

4. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն այս ամիս համալրեց Իսպանիայի միջնադարյան քաղաք Մեդինա Ազահարան, որը թարգմանաբար նշանակում է «փայլուն քաղաքը»:

5. Նյու-Յորքի «Times» հրապարակը ջրի մեջ ընկղմվեց նոր՝ «խառը իրականութուն» հանրային ցուցահանդեսում: Աշխատանքը, որի հեղինակը Մել Չինն է, միտված է իրազեկելու կլիմայական փոփոխությունների մասին:

6. Եվ վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ այլ պետական պաշտոնյաներին ու նշանավոր արվեստի գործիչներին Երևանի ազգային պատկերասրահում՝ միասին տոնելու Creative Armenia-ի մեկամյակը։

#2018 #Մշակույթիխաչմերուկ #մշակույթ #ոսկեծիրան #ՆիկոլՓաշինյան #նորաձևություն

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.