• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար

October 17, 2018

(English)

 

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը «Պողոսյան» հիմնադրամի և «Creative Armenia»-ի հետ համատեղ հայտարարում են Եվրոպայի սրտում կայանալիք «East-West Residency» ծրագրի մեկնարկը

Լուսանկարը` «Պողոսյան» հիմնադրամի

 

Բրյուսել. «Պողոսյան» հիմնադրամը` Եվրոպայի ամենահեղինակավոր մշակութային կենտրոններից մեկը, 2019թ.-ի սկզբին կբացի իր դռները Հայաստանից ժամանած հայ արվեստագետների համար։ «East-West Residency» ծրագիրը, մեկնարկելով հոկտեմբերի 17-ին հանդիսանում է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի, ՀՀ Մշակույթի նախարարության և «Պողոսյան» հիմնադրամի համագործակցության արդյունքը։ Վերջինս 2008թ.-ից ի վեր գործարկում է արտ դեկո ճարտարապետական կառույցը` բերելով նրան մշակութային ճանաչում: Այստեղ գրեթե մեկ տասնամյակ կազմակերպվում են արվեստի ցուցահանդեսներ, համերգներ և սկսնակ արվեստագետների համար եզակի դրամաշնորհային ծրագիր:

 

«Մեզ համար պատիվ է այս համագործակցությունը հանդիսավոր մեկնարկը», - ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Տարիներ շարունակ «Villa Empain»-ն իր տանիքի տակ է հյուրընկալել առաջատար արվեստագետների Եվրոպայից։ Եվ հիմա հայ արվեստագետները նույնպես կունենան հնարավորություն` անցկացնելու մեկամսյա ժամանակահատված, ապրելով, ստեղծագործելով և համագործակցելով այստեղ` «Villa Empain»-ում»։

 

«Creative Armenia» մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը խոսեց Հայաստանի պատմության մեջ այս եզակի ժամանակաշրջանի մասին` ասելով, որ ծրագիրը հնարավորություն կտա հասցնելու Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին համաշխարհային թատերաբեմ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ներկա գտնվող Բելգիայի պաշտոնատար անձանց` ներառյալ Վալոնի-Բրյուսել Դաշնության Մշակույթի նախարար տիկին Ալդա Գրեոլիին, Հայաստանի մշակութային ապագային աջակցելու իրենց պատրաստակամության համար։

 

 ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, որը նույնպես ներկա էր միջոցառմանը, ներկայացրեց որոշ նկատառումներ` կարևորելով Հայաստանի և Եվրոպական Միության միջև կապերի ամրապնդումը։ «Հայաստանի տաղանդավոր արվեստագետները, գրողներն ու երաժիշտները նման կամրջի բացմանը երկար են սպասել», - նշեց նա։ «Եվ հիմա այդ կամուրջը գործում է: Ու կոչվում է «East-West Residency»։ Սա երկարատև և ամուր համագործակցության մեկնարկ է»։

 

«East-West Residency» ծրագրի մասին մանրամասներ իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/eastwest կայքէջ։ Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 17-ը։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload