• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. հոկտեմբեր, 2018

(English)

Սգում ենք ու սիրով հիշում Շարլ Ազնավուրին ու Արա Գյուլերին, բայց տոնելու առիթներ էլ ունենք այս ամսվա Մշակույթի խաչմերուկում:

1. Մշակույթի խաչմերուկն այս ամիս բացում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ամենամյա միջոցառումն այս տարի հյուրընկալվում էր Երևանում, ուր նախագահներին ու վարչապետերին հրամցվեցին երգ, պար, գորգագործության ցուցադրություններ և Սոֆյա անունով ռոբոտը:

2. Փարիզում կայացավ հայ-ֆրանսիացի մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Ֆրանսիայի Ֆրենք Սինատրան միևնույն ժամանակ Հայաստանի ամենասիրելի ու ամենամեծ հայերից էր: Երկու երկրներում հարգանքի տուրք մատուցեցին երգչին` հիշելով նրա երգերը, ֆիլմերն ու կյանքը:

3. Հայերն այս ամիս սգացին նաև ստամբուլաբնակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կորուստը: Գյուլերը թողել է մեծ ժառանգություն` այդ թվում նախորդ դարի ամենահանրահայտ լուսանկարներից մի քանիսը:

4. Չինաստանը լուսին է կառուցելու: Իրոք: Մեկնարկը 2020թ.-ին նախատեսված արհեստական լուսինը լուսավորելու է 10-ից 80 կիլոմետր տրամագծով տարածք:

5. Անանուն նկարիչ Բենքսին մեկ անգամ չէ որ կատակում է գործնականում: Բայց նրա վերջին գործի` աճուրդում վաճառվելուց րոպեներ անց ինքնաոչնչացումը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ստեղծարար չարաճճիությունը:

6. Եվ վերջում` Creative Armenia-ն «Պողոսյան» հիմնադրամի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ մեկտեղ հայտարարեց Բրյուսելում կայանալիք «East-West Residency» ծրագրի մասին: Հայաստանում ապրող արվեստագետներին հրավիրում ենք ծանոթանալու ծրագրի մանրամասներին creativearmenia.org կայքում:

#2018 #Մշակույթիխաչմերուկ #մշակույթ #ոսկեծիրան #ՆիկոլՓաշինյան #նորաձևություն

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.