• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Ջոն Ֆորդի չորս կադրերը

(English)

 

Ո՞րն է մեքսիկացի ազդեցիկ ռեժիսոր Արտուրո Ռիփստեյնի կարծիքով կատարյալ տեսարանը։ 

 

 

CA: Դուք ընտրել եք տեսարան Ջոն Ֆորդի «Փոստակառք» (1939) ֆիլմից։ Խնդրում եմ, հակիրճ պատմեք այս ֆիլմի մասին և ներկայացրեք տեսարանը։

 

ԱՌ: «Փոստակառք»-ը հիրավի երբևէ լավագույն ֆիլմերից է։ Շատ ռեժիսորների համար է Ջոն Ֆորդը դարձել աչքեր։ Տեսարանը շատ պարզ է՝ երկխոսություն

տարբեր բարձրություններից ու անկյուններից։

 

CA: Արտաքինից շատ պարզ կերպով բեմադրված տեսարան է։ Վարորդը ներս է մտնում, ասում է, որ «Լորսբուրգում տեսել է Լյուք Փլամբերին», և դա համոզում է շերիֆին կառք նստել՝ հրացանը ձեռքին։ Առանձնահատուկ ի՞նչ կա, թե ինչպես է այս ամենը բեմադրված։

 

ԱՌ։ Սա կարճ տեսարան է՝ նկարահանված 4 կադրով, հստակորեն կազմված կատարելապես ստատիկ կադրերից։ Մարշալ Քըրլի Ուիլքոքսի (Ջորջ Բենքրոֆթ) տեսանկյունից Բեքի (Էնդի Դիվայն) խոշոր պլանը կամերան ֆիքսում է ստորին անկյունից։ (Մարշալը նստած է, իսկ Բեքը՝ կանգնած)։ Հետո գալիս է առաջին խոշոր պլանի նման ևս մեկ կադր։ Մարշալը՝ Բեքի տեսանյունից։ Տեսախցիկն այժմ բարձր է տեղադրված։ Հետո նորից ընդհանուր պլան է։ Եվ խոշոր պլաններ։ Բեքը տեղեկացնում է շերիֆին, որ Լորդսբուրգում ինչ-որ մեկին է տեսել։ Իսկ հետո սկսվում է Ֆորդի հրաշագործությունը։ Մարշալը մտածում է, և այս խոշոր պլանը նրա աչքերի բարձրությանը զուգահեռ է՝ այդպիսով մեկուսացնելով նրան փոխազդեցությունից։ Արտակարգ է, քանզի ցույց է տալիս, որ հենց տեսախցիկն է պատմում հեքիաթը։ Հետո ավարտվում է ևս մի գեղեցիկ ընդհանուր պլանով։

 

 

Չորս կադրերը՝ Ռիփստեյնի կատարյալ տեսարանից

 

CA: Ի՞նչ եք սովորել այս տեսարանի նկարահանման ձևից կամ ի՞նչն է այստեղ Ձեզ հիացնում։

 

ԱՌ: «Փոստակառք»-ից շատ բան եմ սովորել։ Երիտասարդ տարիքում այս ֆիլմը դիտելուց ի վեր՝ ես շարունակ բաներ եմ գողանում Ֆորդից։ Բայց սովորածս ամենակարևորն բանն հետևյալն է. պատմությունը պատմելու քո ձևը հենց պատմությունն է։

 

CA: Այս երկխոսության տեսարանի մեջ այնքան շատ գործողություններ են ներառված։ Սովորական խոսակցության մի րոպեի ընթացքում տեսնում ենք պատմությունը մեկնարկող հիմնական պահը, ծանոթանում ենք երեք գլխավոր կերպարների հետ (այդ թվում այն մեկի, ում դեռ պիտի տեսնենք), իսկ հետաքրքրասիրությունը, թե «ի՞նչ է լինելու հետո», հասնում է իր գագաթնակետին։ Կարո՞ղ եք երկխոսությունը նկարագրել Ձեր տեսանկյունից, և ինչպե՞ս կերպարների խոսքերից ստանալ առավելագույնը։

 

ԱՌ: Ես իմպրովիզացիաներ չեմ անում։ Վստահում եմ այն լավ գրողներին, ում հետ աշխատել եմ, հատկապես Պաս Գարսիադիեգոյին, ով գրել եմ իմ ֆիլմերից 13-ի սցենարները։ Գրողները հղկում են խոսքերը, իսկ ես խորությամբ քննարկում եմ դրանք գրողների ու դերասանների հետ։ Թվային հարթակ ի հայտ գալուց ի վեր (առաջին թվային ֆիլմս Լատինական Ամերիկայում եմ արել)՝ ես այլևս փորձ չեմ անում։ Ես նկարահանում եմ ամեն ինչ, և ես կարող եմ ձայնագրել բացարձակապես ամեն բան։ Որոշ ժամանակ հետո տեսարանը ծնվում է, և հետո, եթե շարունակում ենք նկարահանել, դերասանները, տեսախցիկը և տեսարանի մյուս բաղկացուցիչները վերածվում են երկխոսության։ Դա այն պահն է, երբ ամեն բան լավ է։ Եվ կանգ ես առնում։

 

Վալերին ասաց՝ դու գործդ չես ավարտում։ Դու այն լքում ես։

 

Ջոն Ֆորդի «Փոստակառք» ֆիլմի պոստերը

 

CA: Ֆորդն այստեղ առեղծված է կիրաառում կարծես մեծ ազդեցություն գործելու համար։ Մենք չգիտենք՝ մարշալն ինչ է մտածում՝ այդ բամբասանքը լսելով, բայց հասկանում ենք, որ պետք է որ նշանակալից բան լինի։ Մենք չգիտենք՝ ինչու է այդքան կարևոր, որ ինչ-որ մեկին տեսել են Լորդսբուրգում, բայց ոգևորված ենք՝ պարզելու։ Մենք լսում ենք հենց այն, ինչը պետք է այս ճամփորդության վերաբերյալ մեր սպասումները ձևավորելու համար։ Եվ ոչինչ ավելին։ Կմեկնաբանե՞ք առեղծվածի և չասված բաների ուժը, և ինչպե՞ս դրանք լավագույնս օգտագործել՝ առանց պարզությունը զոհաբերելու։  

 

ԱՌ: Հայտնի բան է, որ արվեստն առանց առեղծվածի գոյություն չունի։ Բայց դա սահմանելը բարդ է։ Ես չգիտեմ՝ դա ինչ է, բայց երբ տեսնեմ՝ կճանաչեմ։

 

Սթիվենսոնը նաև ասել է, որ դյութանքը արվեստի համար բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչ է։ Երանի ես ասած լինեի։

 

Ձախից՝ Ջոն Ֆորդ, աջից՝ Արտուրո Ռիփստեյն

 

CA: Վեսթերնը՝ որպես կենսական ժանր, կարծես վերադարձել է։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։  

 

ԱՌ: Ո՞րն է «կենսական ժանրը»։ Եվ հետ վերադառնալու առումով՝ գաղափար չունեմ։

 

Ես երբեք չեմ գտնվել կենսական ժանրերում։ Ես մինչև վերջ սպառվող եմ։

 

CA:  Կա՞ ինչ-որ ֆիլմ կամ ֆիլմի տեսակ, որը միշտ ցանկացել եք նկարահանել, բայց այս կամ այն պատճառով երբեք չեք արել։

 

ԱՌ։ Այո, ես կցանկանայի նկարահանել «The Seven Samurai»-ը և «La Dolce Vita»-ն, կամ «El Angel Exterminador»-ը, բայց չկարողացա...
 

Դիտեք Ռիփստեյնի ընտրած կատարյալ տեսարանը

 

ՀԵՂԻՆԱԿ

Արտուրո Ռիփստեյնը մեքսիկացի պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր է։ Նա հեղինակել է «Love Lies» (1989թ), «Deep Crimson» (1996թ.) և մի շարք այլ ֆիլմեր։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload