• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

«Պատերազմի երեխաները» ցուցադրվեց «Լինքոլն» կենտրոնում

November 17, 2017

(English)

 

Creative Armenia-ի՝ մարդու իրավունքների մասին ֆիլմաշարը ցուցադրվեց Նյու Յորքում՝ի թիվս հայազգի կինոգործիչների կարճամետրաժ 7 ֆիլմերի։  

 

 

Երեկ երեկոյան Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնում ցուցադրվեցին 7 կարճամետրաժ ֆիլմեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպված «Հայերը կինոյում» ամենամյան միջոցառման շրջանակներում, որտեղ ներկայացվում են հայ ծագող կինոգործիչների աշխատանքները։

 

Creative Armenia-ի հիմնադիր տնօրոն Կարին Հովհաննիսյանը ներկայացնում էր մեր հեղինակային արտադրությունը՝ «Պատերազմի երեխաները» մարդու իրավունքների մասին ֆիլմաշարը, որը բաղկացած է կարճամետրաժ չորս ֆիլմերից. «Pim Pam Pum» (Ասիեր Ուրբիետայի ու Անդոնի դե Կառլոսի թրիլլերը՝ նկարահանված Իսպանիայում), «Human Rights» (Վահե Տերտերյանի դրաման՝ նկարահանված Հայաստանում), «Pomegranate Tree» (Աննա Մարիա Մուրադյանի անիմացիոն ֆիլմը) եւ «Green & Black» (Արամ Շահբազյանի վավերագրական դրաման՝ նկարահանված Սիրիայում)։ Այս ֆիլմերն ընտրվել են Թերրի Ջորջի՝ կինոգործիչներին ուղղված 60 վայրկյանանոց մարտահրավերի դիմում-հայտերից։

 

Մյուս վեց ֆիլմերը կինոգործիչներ Կարեն Բարսեղյանի, Օվսաննա Գևորգյանի, Ավո Ջոն Քամբուրյանի, Էմիլի Մկրտչյանի ու Անահիտ Յահջյանի, Էրիկ Շահինյանի եւ Րաֆֆի Վարդանյանի աշխատանքներն էին։

 

Ֆիլմերի ցուցադրմանը հետևեց Creative Armenia-ի հետ համատեղ իրականացվող քննարկում կինոգործիչների հետ, որը վարում էր Հովհաննիսյանը։

 

«Creative Armenia-ն հպարտանում է այս արվեստագետներով», - ասաց Հովհաննիսյանը։ - «Նրանք ներկայացնում են ձայների ու տեսլականների նոր սերունդ, որը փոխում է մեր արվեստի ուրվագիծը»։

 

«Պատերազմի երեխաները» վերջերս ներկայացվել է նաև Բաթումի միջազգային վավերագրական կինոփառատոնում, Լոս Անջելեսի «Արփա» միջազգային կինոփառատոնում, Գլազգոյի «Document» միջազգային վավերագրական մարդու իրավունքների կինոփառատոնում, Լոնդոնի «We The Peoples» կինոփառատոնում։ Դեկտեմբերին այն կցուցադրվի նաև Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում։

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload