• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2017թ.

December 28, 2017

(English)

 

Ուզո՞ւմ եք մշակույթի մասին տեղեկացված լինել նույնիսկ տոներին։ Ահա ընտրել ենք դեկտեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները։

 

 

1. Այս ամիս հայտարարվել են «Ոսկե Գլոբուս» մրցանակի հավակնորդները, որոնց թվում անակնկալ կերպով հայտնվել է Քրիստոֆեր Փլամերը, ով վերջին պահին փոխարինել էր Քևին Սփեյսիին «All the Money in the World» ֆիլմում։

 

Դիտե՛ք «All the Money in the World» ֆիլմի թրեյլերը

 

2. Գեթի կենտրոնն այրվում էր մի քանի մղոն դեպի Արևելք հատվածում։ Թանգարանը հազիվ է փրկվել անտառային հրդեհներից, որոնք խժռում էին Կալիֆորնիայի լեռները։

 

Գեթի կենտրոնի մոտ բռնկված հրդեհը

 

3. Իսկ Նյու Յորքում Գրեմմին հանդես եկավ ի՛ր հայտարարությամբ։ Երկու հայ է նոմինացվել մրցանակի համար. լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և Երևանի Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական նորանշանակ ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

 

Տիգրան Մանսուրյանը և Կոնստանտին Օրբելյանը

 

4. 16-րդ դարի աշխարհի ամենամեծ քարտեզը՝ բաղկացած 60 առանձին կտորներից, վերջապես վերականգնվել է։ Եվ այն նման չէ աշխարհին։

 

16-րդ դարի աշխարհի քարտեզը

 

5. Քրիստոֆ Ուոլցը նորից բեմում է, բայց այլ առիթով։ «Անփառունակ սրիկաներ»-ի սիրված դերասանն Անտվերպենում է Վերդիի «Falstaff» օպերան բեմադրելու համար։

 

«Falstaff» օպերայի բեմադրությունը

 

6. Եվ իհարկե «Վերջին Ջեդայը»։ «Աստղային պատերազմներ»-ի ութերորդ մասը հանդիսատեսի և քննադատների ուշադրության կենտրոնում է։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ռայըն Ջոնսոնն է։

 

«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի թրեյլերը

 

 

Թող ուժը ձեզ հետ լինի։ Շնորհավոր Ամանոր։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload