• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. նոյեմբեր, 2017թ.

November 28, 2017

(English)

 

Այստեղ առանձնացրել ենք նոյեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները:

 

 

1. Նոյեմբերին Լեոնարդո դա Վինչին համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նրա՝ 450 միլիոն դոլար արժողությամբ «Սալվատոր Մունդի» կտավը դարձել է արվեստի ոլորտում երբևէ վաճառված ամենաթանկարժեք գործը:

 

«Սալվատոր Մունդի»

 

2. «Loving Vincent» անիմացիոն ֆիլմով Երևանում բացվեց ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնը: Ֆիլմի յուրաքանչյուր կադրը նկարվել է ձեռքով՝ 115 նկարիչներից բաղկացած թիմի կողմից:

 

«Loving Vincent»-ի պաշտոնական թրեյլերը

 

3. Հոլիվուդում սկանդալների ալիքն անցյալում թողեց Հարվի Ուայնսթինի, Քևին Սփեյսիի, եւ Բրեթ Րեթների աստղային փայլը. նրանցից ոմանք հերքում են իրենց կողմից որևէ սխալ արարք:

 

Հարվի Ուայնսթինը, Քևին Սփեյսին և Բրեթ Րեթները

 

4. Ժխտողականությունը, ի դեպ, Ջո Բեռլինջերի «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի թեման է, որը ներկայացվել է Լոս Անջելեսի «Արփա» միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը ցեղասպանության ժխտողականության հետևողական վերլուծություն է:

 

«Ոչնչացնելու մտադրությունը» ֆիլմի թրեյլերը

 

5. Բրուքլինի դատարանն անակնկալ դատավճռով անցել է փողոցային արվեստագետների կողմը՝ ընդդեմ կառուցապատողի, որը սպիտակեցրել էր Լոնգ Այլենդի շենքերից մեկի վրա նկարված «5Pointz» հսկայական գրաֆիտին:

 

«5Pointz» գրաֆիտին Լոնգ Այլենդում

 

6. Երկար սպասված Աբու Դաբիի Լուվրն այլևս բաց է արվեստի և բիզնեսի համար: Յուրատեսակ գմբեթանման թանգարանն այնպես է կառուցված, որ հնարավորինս շատ բնական լույս ներթափանցի շինություն։ Ու հիմա այն այցելուներ է գրավում աշխարհի տարբեր անկյուններից:

 

Աբու Դաբիի Լուվրը 

 

7. Human Rights Watch-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Սերժ Թանգյանը ներկայացրեց «Promise» հետմահու մրցանակը՝ շնորհված Քրիս Քորնելին: Երկու ռոք աստղերն էլ երգեր են գրել «Խոստումը» ֆիլմի համար:

 

Քրիս Քորնել - «The Promise»

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload