• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Հարցազրույց Alpha Lighting System-ի հետ

February 20, 2018

 

(English)

 

Creative Armenia-ին տված հարցազրույցում «7 նոտա» երաժշտական մարտահրավերի մրցանակակիր Alpha Lighting System ռոք խումբը բացատրում է երգի վերնագիրը, իրենց յուրահատուկ ոճը և խոսում ապագայի ծրագրերից։

 

 

Կբացատրե՞ք ձեր երգի վերնագիրը։

 

«life.exe» վերնագիրն ընտրվել է հասարակության մասին մեր պատկերացումներից, որում ապրում ենք։ Մարդիկ հիմա կարծես փորձում են ձևափոխել իրենց ապրելակերպը՝ իրենց մասին ուրիշների սպասելիքներին համապատասխանելու համար։ Այս սպասումները գլոբալիզացիայի արդյունքում շարունակաբար դառնում են միմյանց է՛լ ավելի նման։ Չնայած տեխնոլոգիաներն իրոք կարևոր գործիք են քաղաքակրթություններն իրար կապելու համար, սակայն դրանք նաև կարող են անհատականության համար վտանգ հանդիսանալ։ Երբեմն թվում է՝ բոլորն ունեն նույն նպատակներն ու ապրելակերպին հասնելու ձգտումը, կարծես թե կյանքն ապրանք կամ համակարգչային ծրագիր է, կարծես կյանքը բոլորի համար նույնը պետք է լինի։

 

Ո՞րն էր այս յոթ նոտան բազմագործիքային ռոք ստեղծագործության վերածելու ձեր մոտեցումը։

 

Մեր ռոք խումբն արդեն հինգ տարեկան է։ Երբ նոր էինք սկսում, նախ և առաջ որդեգրեցինք պրոգրեսիվ ռոք դպրոցի մոտեցումները՝ Porcupine Tree, Yes, King Crimson։ Այս խմբերի երաժշտությունը բնույթով բարդ է. հակադարձումներ, երաժշտական արտահայտությունների ձևավորում, որոնք էլ ազդեցություն են թողել մեզ վրա։ Լավագույնների ուղուն հետևելով՝ որոշեցինք, որ ուզում ենք նմանատիպ մի բան անել Սերժի «7 նոտա» մարտահրավերի համար, և մեր փորձով ուսումնասիրեցինք այն հնարավորությունները, որոնք կարող է մեզ տալ մոտիվը այն տարբեր ճանապարհներով ու գործիքներով նվագելու դեպքում։ Մեծ մարտահրավեր էր այս նոտաները զարգացնելու ճանապարհ գտնելը՝ առանց դրանք վատնելու, քանի որ երաժշտություն գրելը նույնքան նուրբ գործ է, որքան ծառ աճեցնելը։

 

Ինչպե՞ս եք ձևավորվել որպես խումբ։

 

Alpha Lighting System-ը սկիզբ է առել ընկերությունից։ Ավագ դպրոցում սովորելիս Ջեյքոն, Ջոշուան և ես՝ Ալամը, որոշեցինք նվագել մեր քոլեջի արվեստի փառատոնի ժամանակ։ Սկզբում cover-ներ էինք նվագում, բայց հետո ստեղծարարությունը ծաղկունք ապրեց, և որոշեցին երեքով խումբ ստեղծել մեր հեղինակային երգերը ներկայացնելու համար։ Ջեյ Ջին (հարվածային գործիքներ) մեզ է միացել 2015թ.-ին և մեր երկրոդ ալբոմի՝ « 836»-ի հարվածային գործիքավորումն է արել։

 

Ի՞նչ կարծիք ունեք մարտահրավերին ներկայացրած այլ ստեղծագործությունների վերաբերյալ։ Կա՞ն երգեր, որոնք ձեզ առանձնահատուկ են դուր եկել։

 

Նախ պետք է ասել, որ մեզ համար մեծ պատիվ է նման ժյուրիի կողմից հաղթողներ ճանաչվելը։ Մարտահրավերին այնքա՜ն շատ ստեղծագործություններ էին ներկայացվել. դրանցից շատերն իրոք լավն էին։ Իհարկե մեզ դուր է եկել Մարիամ Պետրոսյանի «Here I Come»-ը, որը հրաշալի ձայնով զուգակցված պրոֆեսիոնալ ստեղծագործություն է։ Նոահ Յանգի «Fugue in C Minor»-ն առանձնանում է հատկապես, որն իրոք ունի բարոկկոյի տարրեր։ Ռիզ Օրթենբերգի «Seven»-ն է հզոր, հիանալի հնչողություն և վիրտուոզ ու գրավիչ բնավորություն ունի։ Վերջապես, մեր կարծիքով ամենահզոր աշխատանքներից մեկը Արմեն Սահակյանի «Pursuit»-ն է, որը ժամանակակից ու հնարամիտ հնչողություն ունի։

 

 

Որո՞նք են ապագայի համար ձեր խմբի երաժշտական նպատակները։

 

Այնքան բան կա, որ ուզում ենք մեր խմբի համար, որ երբեմն չգիտենք՝ որտեղից է պետք սկսել։ Երաժշտությունն ընդարձակ տիեզերք է, և մենք գիտենք, որ ստեղծագործությունը, կախված քո կենտրոնացումից, կարող է քեզ անծայրածիր ուղիով տանել։ Մենք ուզում ենք հետազոտել այն ամենը, ինչ երաժշտությունը կարող է առաջարկել՝ Մոնտևերդիից մինչև Քսենակիս, Բո Դիդլիից մինչև Animals as Leaders՝ անվերջ գույների ու մթնոլորտների բազմաշերտ տիեզերք։ Ապագան շատ խոստումնալից է, և բացի նրանից, որ կշարունակենք մեր ռոք ճանապարհը և ձայնասկավառակների թողարկումը, մենք ցանկանում ենք երաժշտություն ստեղծել պարի, թատրոնի, կինոյի ու վիդեո խաղերի համար։ Մենք ստեղծել ենք ստեղծարար եղբայրություն և վստահ ենք, որ այն մեզ կտանի դեպի նոր մարտահրավերներ և նպատակներ։ Երաժշտությունը գերազանց լեզու է, և մենք հպարտ ենք՝ դրա մի մասը լինելով։ Մեր ողջյունները Սերժ Թանգյանին ու Creative Armenia-ի ողջ թիմին։ Շնորհակալություն աշխարհը երգեցնելու համար։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload