• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Հայտնի է Սերժ Թանգյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի ժյուրին

November 29, 2017

(English)

 

«System of a Down» խմբի երաժիշտը կգլխավորի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժյուրին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

 

 

Սերժ Թանգյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրին արդեն հայտնի է։ Հայտերը կգնահատեն եւ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակի հաղթողին կորոշեն «System of a Down» խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, «Capital Cities» խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի «Herb Alpert» երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք աստղ, հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանգյանը։  

 

Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանգյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտաները։ Կարո՞ղ եք ավարտել այն։ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, իսկ մրցանակը կազմում է 5,000 ԱՄՆ դոլար։ Հավելյալ տեղեկությունների եւ դիմումների համար այցելե՛ք՝ www.serjtankianchallenge.com.

 

 
Ստեղծարար մարտահրավերների շարքը ձեզ է ներկայացնում Creative Armenia-ն. շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload