• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Սքրուջը՝ ընդդեմ Գրինչի

December 19, 2017

(English)

 

Ինչո՞ւ էին այս երկու «չարագործները» համարվում մեր ժամանակների մարգարեները։

 

 

Եթե միայն... եթե միա՛յն հետևեինք Սքրուջի խորհրդին, այս ամենը տեղի չէր ունենա։

 

1843թ.-ին Անգլիայում Չարլզ Դիքենսը գրում էր «Սուրբ ծննդյան երգը»՝ Սուրբ ծնունդը բնորոշող գիծը, որին լավ տեղյակ ենք։ Այն ժամանակ անգլիացիների մեծ մասը չէր նշում Սուրբ ծնունդը պարտավորված զվարճանքներով ու սիմվոլիկ նվերներով։ Այսօր մեր ամանորնյա օրերն անցնում են «Santa Claus is Coming Tonight» լսելով, բայց 1843թ.-ին Անգլիայում Քրիստոսի գալուստն անցնում էր՝ Սբ. Մարթինի պահքին հետևելով, ինչը դեռևս պարտադրվում էր անգլիական եկեղեցու կողմից։ Հենց այդ ժամանակ էր, որ միջին խավը սկսեց ավելի պոպուլիստական, հուզական և իհարկե ավելի ծախսատար ձևով նշել տոնը։ Դիքենսը՝ երբևէ ուշադիր բուրժուազիայի՝ որպես եկամտի աղբյուրի նկատմամբ, իր պատմության հայտնի չարագործի՝ Էբենիզեր Սքրուջի միջոցով այս նոր մշակույթի համար աջակցություն ձևավորեց։

 

Ի պատասխան ամանորյա ձևավորվող պարտականությանը, որը թույլ է տալիս մարդկանց տարվել տոնակատարություններով, Սքրուջն իր հայտնի խոսքն է ասում. «Անհեթեթություն...»։ Հավանաբար Դիքենսի՝ իբրև գրողի հմտության վկայությունն այն է, որ այս հերոսն այնքան էլ չարագործ չէ։ Նա պետք է իրականում դիտարկվի որպես մեծ մարգարե՝ մեր օրերի Երեմիան։ Ինչպես ցանկացած մարգարե, Սքրուջը մերժված է իր ժողովրդի կողմից։ Մենք՝ նրա ոգեշունչ խոսքերի հասցեատերերս՝ ինքներս պիտի գիտակցենք, որ Սքրուջն իրավացի էր։

 

Սքրուջի գլխավոր մեղքը ենթադրաբար նրա ժլատությունն է։ «Հարստությունը ոչ մի օգուտ չունի նրա համար։ Դրանով նա ոչ մի լավ բան չի անում», - ասում է նրա եղբորորդին։ Իրականում Սքրուջն առհասարակ ոչինչ չի անում իր փողերով։ Եթե միայն այդքան ժլատ լինեինք։ Հասարակական վայրերի բոլոր անկյուններում հիմա բարձրախոսներ ենք տեղադրել, որպեսզի ամենուր լսվի սահնակների զանգերի ձայնը՝ րինգ-թինգ-թինգըլինգ, սպիտակ Սուրբ ծննդյան մաքուր երազը՝ Սանտա Քլաուսի հսկողության տակ։ Ամրապնդելու այն, ինչն ազդում է տրամադրության վրա, բոլոր խանութների ցուցափեղկերը զարդարվում են պլաստիկ փայլերով ու սոճու ճյուղերով՝ ուղղորդելու նորաոճ նվերներ գնելու։ Եթե սա է դարմանը, տվեք ինձ այդ հիվանդությունը։

 

Ենթադրվում է, որ Սքրուջն իր փողերի հարցում եսասեր է, սակայն ինչո՞ւ նմանապես եսասիրություն չէ պահանջելը, որ նա թույլ տա մեր բարոյաթերապևտիկ սպառումը։ Սքրուջը, ինչպես և ենթադրվում է, ժլատ է, բայց արդյո՞ք մեր ուզածն էլ հենց ցինիկ հերոսը չէ, որը կկոտրի մակերեսային եւ պարտադրված երջանկությունը (ինչը իրականում դասային անհանգստություն է)։ Ոչ, Սքրուջը ճիշտ էր, երբ ասում էր «անհեթեթություն» («humbug»)։ «Humbug» բառը նշանակում է «խաբուսիկ խոսք»։ Լավ կլիներ, եթե մենք այդ բառի մասին մտածած լինեինք 1843թ.-ին։

 

Դժբախտաբար մենք այսօր ապրում ենք խորամանկ Քլաուսիարխիայում։ Անգամ Սքրուջը ենթարկվեց դրա նենգություններին, երբ երեք գերբնական այցելությունները նրան վերածեցին ևս մեկ ամանորյա էքստրովերտի։ (Սա պետք է դիտարկվի որպեսզի ուղեղի լվացման Օրուելյան նախատիպ՝ Վիկտորիանական սենյակ 101): Ուրեմն ի՞նչ անել, եթե չենք հետևել բարի մարգարեությանը։ Հավանաբար կարող ենք դիմել մեկ այլ՝ ավելի նոր շրջանի չարագործի՝ այս անգամ ոչ թե մարգարեի, այլ սոցիալական ակտիվիստի և հեղափոխականի. նրա՝ աշխարհը փոխելու գործը գուցեև հաջողվեր, թե չսասանվեր։

 

Դե իհարկե խոսում եմ Գրինչի մասին, ով գրեթե վտանգեց Սուրբ ծնունդը տոտալիտար իշխանության տակ գտնվող գյուղում։ Whoville-ի Who-երը մեկուսացված ապրում էին վաղ ժամանակակից մի քաղաք-պետությունում և ամբողջովին նվիրված էին ամանորյա hivemind-ին։ Այս իրավիճակում Գրինչը ճշմարտացիորեն գիտակցեց, որ բառերի ժամանակն անցել է, և փոխարենը եկել է գործելու ժամանակը։ Նա գործեց միայնակ՝ իբրև մշակութային առաջապահ՝ ամանորյա միանձնյա Antifa։ Նա զավթեց ամանորյա արտադրության միջոցները ու հայտնաբերեց, որ Who-երը միջազգայնացրել էին իրենց Christmogenesis-ը։

 

Չարագործները սկսել են սիրել Սուրբ ծնունդը

 

Ինչպե՞ս կարող ենք չհարգել այս արարքը, նույնիսկ եթե այն մեկուսացված էր ու ձախողման ենթակա։ Անհերքելի է, որ այս երկու կերպարներից Գրինչն ուներ ավելի բարի սիրտ՝ վեց անգամ ավելի փոքր կամ վեց անգամ ավելի մեծ չափերով։ Նա գործում էր միմիայն ատելության թելադրանքով՝ առանց սեփական շահ հետապնդելու։ Նվերները, որոնք նա գողացավ, վերավաճառելու կամ վերաբաշխելու համար չէին, ինչպես ենթադրում էին անհեթեթ որոշ սխեմաներ. դրանք ուղղակի պետք է դեն նետվեին։ Նա իդեալիստ էր. մինչև ոսկորները՝ Նոր Կտակարան: Էբենիզեր Սքրուջի՝ որպես հին գրությունների ավելի քմահաճ կերպարի՝ ամանորյա տոների նկատմամբ ունեցած սուրբ ատելությունը թերևս սկիզբ է առնում իր գործերով զբաղվելու սրտանց ցանկությունից: Գրինչը կրակն է, Սքրուջը՝ սառույցը:

 

Երկու տարրերն էլ կարևոր են, եթե մենք՝ ամանորատյացներս վերջապես ցանկանում ենք տապալել «ուրախ հանգամանքները»: Եվ եթե Սքրուջին ու Գրինչին եք ավելի համակրելի համարում, քան խղճուկ «պրոտագոնիստներին», ովքեր դժբախտաբար փոխակերպեցին նրանց, ապա՝ ֆա լա լա լա լա.  կարող եք մեզնից մեկը լինել: Պետք չէ այլևս դա հերքել: Միասին կարող ենք ոչնչացնել Սուրբ ծնունդը:

 

ՀԵՂԻՆԱԿ

Քորի Գերիոթը հետազոտող տնտեսագետ է կենտրոնական բանկում։ Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ է։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload