• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Թերրի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը վարպետության դասընթաց անցկացրեցին Երևանում

September 24, 2017

(English)

 

Հատուկ ուշադրության արժանացան օսկարակիր ռեժիսորի հայտարարած մարտահրավերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները

 

 Ձախից աջ՝ Կարին Հովհաննիսյան, Թերրի Ջորջ, Էրիկ Էսրաիլյան

 

Այսօր կեսօրին Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հյուրընկալեցին օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը», «Ոչնչացնելու մտադրությունը») վարպետության դասընթացը։ Ավելի քան 150 հյուրեր, այդ թվում՝ կինոգործիչներ, լրագրողներ և Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի կողմից հյուրընկալած 2 ժամ տևողությամբ ծավալուն ծրագրին, որը վարում էր Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։

 

«Խոստումը» միայն ֆիլմ չէ», - ասաց դոկտոր Էսրաիլյանը, - «Դա շարժում է։» Եվ նա խորությամբ ներկայացրեց ֆիլմի ուսուցողական, սոցիալական և քաղաքական, ժամանակային սահմաններ չունեցող հավակնությունները։ Ֆիլմի՝ շահույթ չհետապնդող գործընկեր-կազմակերպությունները, որոնց թվում են ՀԲԸՄ-ն, Human Rights Watch-ը և Creative Armenia-ն (հիմնադրվել է «Խոստումի» հետ համագործակցելով), շարունակում են #keepthepromise (պահել խոստումը), ինչպես նշված է ֆիլմի՝ համացանցում լայնորեն տարածված հեշթեգում։ Ֆիլմից ստացված ամբողջ շահույթը փոխանցվում է բարեգործության։

 

Այնուհետև պրն. Ջորջը պատասխանեց մի շարք հարցերի՝ քննարկելով իր՝ գրելու, խմբագրելու և ֆիլմեր նկարահանելու ռազմավարությունը, ինչպես նաև հայ և իռլանդացի ժողովուրդների միջև գաղտնի կապը։ Նա նաև ցուցադրեց իր ֆիլմերից («Խոստումը», «Հանուն հոր», «Ռուանդա հյուրանոց») մի քանի հատվածներ՝ օգտագործելով դրանք որպես հնարավորություն՝ քննարկելու ֆիլմի նկարահանման ժամանակ ընդունվող տեխնիկական և ստեղծարար որոշումները։

 

Վարպետության դասընթացի մի մասն էլ նվիրված էր Թերրի Ջորջի՝ կինոգործիչներին ուղղված մարտահրավերի (կինոգործիչներին աշխարհով մեկ մարտահրավեր էր հայտարարվել` ներկայացնելու մարդու իրավունքների մասին պատմություններ 60 վայրկյանում) եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Այս կարճամետրաժ տեսլականները առերեսվում էին անձնական կյանքից մինչև աղքատության, ցեղասպանությունից մինչև քաղաքացիական անհնազանդության խնդիրներին։ Եվ Ջորջի խոսքերով՝ «դրանք հաստատում են միջոցի ուժը մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

 

Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ և սոցիալական ազդեցության պատմութույններ բացահայտելու գլոբալ մանդատով:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1906 թվականին և որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload