• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մտքի գնացք. Հիչքոքից մինչև Սիրուշո

(English)

 

Ինչպե՞ս լեգենդար ռեժիսոր Հիչքոքից հասնել հայ փոփ-աստղ Սիրուշոյին 7 կանգառներով։ Դիտե՛ք տեսանյութը կամ հետևե՛ք գնացքին՝ կարդալով հոդվածը։

 

 

Կանգառ 1: Ալֆրեդ Հիչքոք

«Պատուհան դեպի հետնաբակ» ֆիլմի թրեյլերը

 

Լեգենդար ռեժիսորը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Գլխապտույտ»-ը (1958թ.), «Փսիխո»-ն (1960թ.), «Պատուհան դեպի հետնաբակ»-ը (1954թ.)՝ կլաուստրոֆոբիկ թրիլլեր Ջիմ Սթյուարթի մասնակցությամբ, ով իր հարևաններին հետևելու վատ սովորություն ունի։ Հարևաններից մեկն ահա դաշնակահար է։ Եվ այդ դաշնակահարը...

 

Կանգառ 2: Ռոս Բաղդասարյանն է:

Հայտնի ռեժիսոր Հիչքոքը և Ռոս Բաղդասարյանը 

 

«Ո՞վ»,- կհարցնեք։ Սիրով տեղեկացնում ենք, որ Բաղդասարյանը ամերիկահայ դաշնակահար, երաժիշտ, դերասան ու ձայնագրման պրոդյուսեր էր։ Բայց ամենից հայտնին նրա ստեղծած «Էլվինն ու բուրունդուկներն» են։ Բացի դրանից, նրա մորեղբորորդին...

 

Կանգառ 3: Վիլյամ Սարոյանն էր։

 

Վիլյամ Սարոյանի և Ռոս Բաղդասարյանի երգը 

 

Պուլիցերյան մրցանակակիր գրողն աշխարհին հայտնի է «Մարդկային կատակերգություն» և մի շարք այլ գրքերով։ Բայց նա նաև երգեր է գրել։ Ոգեշնչված հայկական ազգային ավանդույթներով՝ Կալիֆորնիայի Սան Խոակին հովտում նա և Ռոսը գրել են «Come On-a My House» երգը, որը հայտնի դարձրեց...

 

Կանգառ 4: Ռոզմարի Քլունին։

Ռոզմարի Քլունիի ավելի հայտնի տարբերակը 

 

1951թ.-ին այս երգն իրական հիթ դարձավ Քլունիի համար՝ բարձրանալով Բիլբորդի սանդղակներում։ Ըստ երևույթին, նա ատում էր այս երգը՝ նախընտրելով իր եղբորորդու ընկերակցությունը, ով...

 

Շեղում: Ջորջ Քլունին է։

Ռոզմարի և Ջորջ Քլունիները 

 

Բայց մեր գնացքը շեղվում է ճանապարհից։ Իրականում մեր հաջորդ կանգառը...

 

Կանգառ 5: Ռոս Բաղդասարյան Կրտսերն է։

 

…ով իրեն իսկական որդու պես պահեց. նա վերակենդանացրեց իր հոր ժառանգությունը (ինչով ահռելի մեծ գումարներ վաստակեց)։ Կրտսեր Բաղդասարյանն ստեղծել է մի քանի հաջողված ռիմեյքներ, որոնց թվում է նաև «Ալվինը և բուրունդուկները. ճանապարհային արկածները» ֆիլմը։ Մի շարք առավելություններից բացի, ֆիլմում հնչում է «Safe and Sound» հիթային երգը՝ գրված Capital Cities խմբի կողմից, որի անդամներից մեկը խիտ մորուքով մի մարդ է, ում անունն է...

 

Կանգառ 6: Սեպուհ Սիմոնյան։

 

Եվ հենց Սեպուհն է, ով վերջերս մասնակցել է «Վույ աման» երգի ստեղծմանը։ Ո՞ւմ հետ է համագործակցել։ Գուշակեցիք։ Նա հայ փոփ-աստղ...

 

Կանգառ 7: Սիրուշոն է։

Վայելե՛ք «Վույ աման» ամառային հիթը

 

 

Հուսով ենք՝ վայելեցիք այս ճանապարհորդությունը։ Վերադարձե՛ք Մտքի գնացք նոր արկածների հետքերով։

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload