• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Գոլումը հայ է

(English)

Եվս մի քանի էթնիկ հանդիպումներ. ճիշտ ժամանակին՝ տոների համար:

«Christmas don't be late»

Տոների ժամանակ այս երգը կարելի է լսել առևտրի կենտրոններում և երեկույթներին։ Ու արի ու տես, որ այն գրել է Ռոս Բաղդասարյանը՝ «Էլվինը և բուրունդուկները» շարքի հեղինակը և Վիլյամ Սարոյանի զարմիկը: Սուրբծննդյան հիթն ընդմիշտ կառանձնանա իր այս տողով. «Ես, ես հուլահուփ (օղակ) եմ ուզում»: Խնդրեմ, լսե՛ք ամբողջական երգը:

Վայելե՛ք Սուրբծննդյան հիթի օրիգինալ տարբերակը

Հարրի Փոթեր

Տոները միշտ էլ կատարյալ ժամանակ են Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարը վերանայելու համար: Այս անգամ դիտելիս ուշադրություն դարձրեք Լոքհարթի մասին այս հատվածին՝

«Ոչ ոք չի ցանկանում կարդալ ծեր ու տգեղ մի հայ կախարդի մասին, նույնիսկ եթե նա մի ամբողջ գյուղ է փրկել փոխակերպուկներից: Կազմի վրա սարսափելի կնայվեր: Հագնվելու ճաշակ ընդհանրապես չունի»: — Գիլդերոյ Լոքհարթ

Լոքհարթը հայ կախարդին նկարագրում է որպես անճաշակ, ծեր և տգեղ: Եվ կարևոր չէ, որ նա մի ամբողջ գյուղ է փրկել Վագա Վագա փոխակերպուկից:

Լոքհարթը՝ հայ փոխակերպուկի մասին

Գոլում (Եվ Կեսար)

Դե իսկ վերջում հաստատ վերանայելու եք «Մատանիների տիրակալը»: Սագան առաջիններից էր, որ կիրառեց motion capture acting-ը, և որը ներկայացնում է ամենահռչակավոր և բոլոր ժամանակների լավագույն prolific motion capture-ի դերասան Էնդի Սերքիսին: Ազգությամբ հայի ներդրումը բացասական հերոս Գոլումին մարմնավորելիս (ինչպես նաև «Կապիկների մոլորակ»-ում Կեսարի դերը) CGI-ի միջոցով դերակատարման լեգիտիմության շուրջ բանավեճերի առիթ տվեց:

Բայց եթե դիտեք Գոլումի ստեղծման մասին այս կարճ տեսանյութը, միանգամից կբացահայտեք, որ այստեղ բանավեճ ընդհանրապես չկա: Էնդի Սերքիսը՝ թվային դիմահարդարմամբ, շարունակում է մնալ մեր ժամանակների ամենաարտասովոր չճանաչված դերասաններից մեկը:

#ՀարրիՓոթեր #Մատանիներիտիրակալը #Էլվինըևբուրունդուկներ #harrypotter #փոխակերպուկ #warlock #էնդիսերքիս