• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ

(English)

 

Եվ այլ ստեղծարար արկածներ Երևանի փողոցներում

 

Ամանորյա տոների շրջանը կատարյալ պահ է Երևանի հրաշալի թանգարանների ջերմությունը վայելելու համար։ Բայց եթե ուղղակի զբոսնեք քաղաքի կենտրոնով, կնկատեք, որ արվեստի ամենահոյակապ գործերից որոշները տեսնելու համար վճարել անգամ հարկավոր չէ։ Դրանք ձեր շուրջ են։

 


Անհավանական սրճարանը

1/3

Հարրի Փոթերի «Ասպետական ավտոբուսը» հիշեցնող ավտոբուսը տեղափոխում է ձեզ Խորհրդային Միության նոստալգիկ մթնոլորտ ու մատուցում 18-րդ դարի մեթոդով պատրաստված սուրճ։ Սա անհնարին ճանապարհորդություն է ժամանակի մեջ, որը հնարավոր է դառնում Փարպեցի 7 հասցեում։

 

«StarBus Café»-ի հիմնադիր Տիգրան Զալինյանը ոչ պակաս անհնարին մարդ է. բազմատաղանդ անձնավորություն՝ վեց տարբեր մասնագիտություններով, որոնց թվում են հոգեբանությունն ու ուֆոլոգիան։ Մի օր Տիգրանը հանդիպել է վաճառքի հանված 1976թ.-ի «Իկառուս» ավտոբուսը։ «Ծեր տատիկ»՝ այսպես է նա կոչում ավտոբուսը, չնայած նրան մի լավ լվացել ու հագցրել է, զգացողություն է ունեցել, թե իր երեխային դպրոց է ուղարկում։

 

Այն հարմարավետ նստատեղեր ունի, իսկ պատուհանների վերևում լամպեր են կախված։ Պատուհաններին պատկերված են Դալիի, Վան Գոգի, Ցոյի և այլ արվեստագետների դիմանկարները։ Սեղաններին ծաղիկներ են դրված, իսկ պատերին` նկարներ կախված։ Զարմանալի չէ, որ սրճարանը գրավիչ է թե՛ հին երևանցիների, թե` արվեստագետների, թե՛ զբոսաշրջիկների և ֆրիլանսերների համար, ովքեր այստեղ են գալիս` սուրճ խմելու, աշխատելու և մտածելու։

 


Ինձ Ջամալյա՛ն կոչեք

1/3

Մի ստվեր է ձգվում Հյուսիսային պողոտայով մեկ, ու ստվերից բարիտոնով լսվում է պարսկական ժողովրդական մի երգ։ Սև բաճկոնով, սպիտակ վերնաշապիկով և սև, երկար, հետ հավաքված մազերով` Քասեր Ջամալին Իրանից եկած աշուղ է, ով երաժշտություն է դասավանդում և նվագում իր 12-ամյա կիթառը՝ իր առաջին սերը։

 

Գրպանից հանելով մի ջարդուխուրդ հեռախոս՝ բարձրացնում է ձեռքը, մի քանի պարսկերեն բառ ասում ու սպասում «Google»-ի թարգմանչին։ «Հայկական երաժշտությունը չունի ոսկե միջին», — ասում է թարգմանիչը` նկատի ունենալով, որ այն չափազանց տխուր կամ չափազանց ուրախ է։

 

Հայկական երաժշտության այս հատկանիշը գայթակղել է Ջամալիին դեռ դեռահաս տարիքում, երբ նա այցելել էր Իրանի` Սպահան քաղաքի հայակական համայք և, փողոցները շրջելով, հետևել հայկական երաժշտության լաբիրինթոսին։ Այս պատմությունը պատմելիս Ջամալին ժպիտով հայացքը նետում է պողոտային. ժպիտ, որն անհնար է թարգմանել։ Ասում է` մի օր կուզեր հայերեն երգել, ու սկսում է նվագել պարսկական ժողովրդական մի երգ։

 

 
Սթրիթ արթը մենք ենք

1/3

Արտակ Գևորգյանը նստած է նստարանին՝ փաթաթված իր կապտանարնջագույն վերարկուի մեջ։ Նա պատմում է սթրիթ արթով զբաղվող արվեստագետների խմբավորման՝ «Հակահարվածի» մասին, որը համահիմնադրել է 2012թ.-ին, և որի համար մանիֆեստ է գրվել։ 26-ամյա Արտակին չի հետաքրքրում սիրուն, դեղին արևածաղիկներ նկարելը կամ պատերը պատկերապատելը։ Իրականում, ասում է` բազմիցս ձերբակալվել է պատերին քաղաքական ուղերձներով պատկերներ թողնելու համար։

 

«Հակահարվածի» առաջին գործն արվել էր ոստիկանութան՝ Խնկո Ապոր գրադարանի մոտ ակտիվիստների հանդեպ բռնություն կիրառելուն ի պատասխան։ Գործն այլևս այնտեղ չէ։ Մի քանի ժամվա մեջ ոստիկանությունը մաքրել է ստեղծագործությունը։ Նրանց գործերը կյանքի կարճ տևողություն ունեն։ Դրանք ազդում են մարդկանց վրա, նրանց մտքում հարցեր առաջացնում ու մի քանի ժամ անց գոլորշանում։

 

«Սթրիթ արթի համար անհրաժեշտ է միայն մի քանի հազար դրամ` պաստառները տպելու և սոսինձ՝ դրանք պատին փակցելու համար։ Առաջինը կարելի է վերցնել ընկերներից, իսկ երկրորդը` պատրաստել ալյուրից։ Այնպես որ, այն ամենը, ինչ հարկավոր է, մենք ենք, որովհետև, եթե լավ մտածենք, հենց մե՛նք ենք սթրիթ արթը»։

 

 

 

ՀԵՂԻՆԱԿ 

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է` հաստատված Երևանում։   

 

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ 

Ստեֆանո Կորացինը իտալացի լուսանկարիչ է՝ այժմ հաստատված Երևանում։  

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload