• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

©2017 by Creative Armenia.

  • Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

Մշակույթի խաչմերուկ. հոկտեմբեր, 2017թ.

(English)

 

Արվեստի նորություններին հետևել չե՞ք հասցնում։ Այստեղ ենք՝ լրացնելու բաց թողածը։ Ահա հոկտեմբերին տեղի ունեցած մի քանի հետաքրքիր իրադարձություն։

 

 

 

1. Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո արտիստ Պավլենսկին ձերբակալվել է Ֆրանսիայի կենտրոնական բանկը հրդեհելու պատճառով։ Նախկինում Պավլենսկին փաթաթվել էր փշալարերի մեջ եւ կարել էր իր բերանը՝ ի նշան Կրեմլի դեմ բողոքի։

 

Պյոտր Պավլենսկին Ֆրանսիայի կենտրոնական բանկի դիմաց

 

2. Ժամանակակից արվեստի հայաստանյան առաջին տրիենալեն այս ամիս շարունակում է ընթանալ Սեւանում եւ Երեւանում։ Այն ցուցադրում է 15 երկրներ ներկայացնող արվեստագետների գործեր եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբեր։

 

 Standart 2017 - Ժամանակակից արվեստի Տրիենալեն Հայաստանում

 

3. Հեղափոխության անհաջող փորձից հետո մշակույթը նոր հարված է կրել Թուրքիայում. Ստամբուլում ձերբակալվել է Օսման Քավալան՝ Anadolu Kultur-ի ազդեցիկ հիմնադիրը։ Ձերբակալության ոչ մի պատճառ չի նշվում։ Անցած տարվա հուլիսից արդեն 62,000 քաղաքացի է ձերբակալվել Էրդողանի ռեժիմի կողմից։

 

Օսման Քավալա

 

4. Հրապարակվել է Փոլ Թոմաս Ադերսոնի՝ նորաձեւության աշխարհի մասին նոր ֆիլմի («Phantom Thread») առաջին թրեյլերը։ Գլխավոր դերում Դենիել Դեյ Լյուիսն է, ով պնդում է, որ սա իր վերջին դերն է։

 

Դիտե՛ք Փոլ Թոմաս Ադերսոնի «Phantom Thread» ֆիլմի թրեյլերը

 

5. Այս ամիս Հայաստան էր ժամանել դերասան եւ դիզայներ Ջոն Մալկովիչը՝ ելույթ ունենալու Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Դասական երաժշտության ուղեկցությամբ Մալկովիչը կարդաց հատվածներ արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյից եւ հայ վանական-փիլիսոփա Գրիգոր Նարեկացուց։

 

Դիտե՛ք Ջոն Մալկովիչի ելույթը Հայաստանում

 

6.  «You Want It Darker»-ը համարվում էր Լեոնարդ Քոենի վերջին ձայնասկավառակը։ Բայց երգիչ-բանաստեղծն ավելին ուներ ասելու։ Քոենի՝ քնարերգության, պոեզիայի, աղոթքի եւ արձակի վերջին գիրքը, որն ավարտին էր հասցվել նրա մահից ընդամենը մի քանի օր առաջ, լույս կտեսնի 2018թ.-ին։

 

Լեոնարդ Քոենը կատարում է «Hallelujah» 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Քաղցած արձանը

January 18, 2019

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

December 28, 2018

1/11
Please reload