• Facebook - Black Circle
  • Twitter - Black Circle
  • Instagram - Black Circle
  • YouTube - Black Circle

System of a Down խմբի երաժիշտը հայտարարում է 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավեր

(English)

«Գրեմիի» մրցանակակիր ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը ներկայացնում է «7 նոտաներ» երաժշտական մարտահրավերը։

Սերժ Թանգյան

Սերժ Թանգյան

Հայտնի ռոք-աստղ Սերժ Թանգյանը տալիս է ձեզ 7 նոտա։ Արդյո՞ք դրանք նոր ռոք երգի առաջին նոտաներն են։ Կամ գուցե ջազ բալլադի՞։ Դասական երաժշտությա՞ն։ Որոշումը ձերն է։ Ահա սա է ընկած System of a Down խմբի մեներգչի կողմից այսօր հայտարարված մարտահրավերի տեսանյութի հիմքում։

«Ես միշտ հավատում եմ, որ երգերը ծնվում են հավաքական գիտակցությունից, ու անպայման չէ, որ ապրեն արվեստագետի մեջ։ Յուրաքանչյուր երգ սկիզբ է առնում գաղափարից, հասկացությունից կամ հնչյունից», - ասում է Սերժ Թանգյանը մարտահրավերի տեսանյութում՝ նախքան հայտնելը, որ այդ նախնական գաղափարը պետք է օգտագործվի օրիգինալ երգի կամ ստեղծագործության սկզբում:

Դիտե'ք «7 նոտաներ» մարտահրավերի տեսանյութը։

Մարտահրավերին մասնակցել կարող են բոլորը։ Ժանրային կամ գործիքային սահմանափակումներ չկան։ Եթե երգը սկսվի այդ 7 նոտաներով, չգերազանցի 3 րոպեն եւ ներկայացվի մինչեւ դեկտեմբերի 15-ը, այն կդիտարկվի 5,000 ԱՄՆ դոլար մրցանակի եւ տարբեր հարթակներում հրապարակվելու համար։

Հավելյալ տեղեկությունների եւ դիմումների համար կարող եք այցելել՝ www.serjtankianchallenge.com։

«7 նոտաներ» երաժշտական մարտահրավերը Creative Armenia-ի կողմից ներկայացված նոր մարտահրավերն է։ Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը վերջերս հայտարարել էր «Ազդեցության արվեստը» մարտահրավերը՝ կոչ անելով կինոգործիչներին 60 վայրկյանում պատմելու մարդու իրավունքների մասին պատմություն։ Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ և սոցիալական ազդեցության պատմություններ բացահայտելու գլոբալ մանդատով: